Դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին կներկայացնի Mosfilm Non Stop համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն «Մոսֆիլմի» արտադրության խորհրդային լավագույն ֆիլմերի սաունդթրեքները:
Կներկայացվեն 10-ից ավելի կինոնկարների մեղեդիներ, հանդիսատեսը կլսի այնպիսի սիրված ֆիլմերի երաժշտություն, ինչպիսիք են` «Կովկասի գերուհին», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Ճակատագրի հեգնանքը», «Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենթլմենները», «Միմինո» և այլն:
Ի դեպ, սոցցանցերում կատարվել են հարցումներ՝ պարզելու, թե որ ֆիլմերի երաժշտությունները կցանկանան լսել ունկնդիրները: Ձայների մեծամասնությամբ առաջին հորիզոնականում է հայտնվել «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի սաունդթրեքը:
Սա չորրորդ Non Stop համերգային ծրագիրն է՝ արդեն հայտնի Hollywood, Cartoon և Hayfilm-ից հետո: